Գազանի թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազանի թիվ
«Գազանի թիվը 666-ն է», Ուիլյամ Բլեյք, 1805 թվական
Հիմնական տվյալներ
Տեսակխորհրդանիշ, Աստվածաշնչյան հասկացություն, բնական թվեր և Angel Numbers?
Անվանվածթիվ, The Beast?, կենդանիներ և Նեռ
 Number of the Beast Վիքիպահեստում

Գազանի թիվ, հատուկ թիվ, որը հիշատակվում է Աստվածաշնչում, որպես Նոր Կտակարանի վերջին գրքում (Հայտնություն Հովհաննեսի) նշված Հայտնության գազանի քողարկված անուն, որը վերաբերում էր Սատանային։

Գազանի թիվը հավասար է 666-ի։ 666 թիվը հաճախ օգտագործվում է որպես սատանայական խորհրդանիշ, մի քանի այլ սատանայական ատրիբուտների հետ մեկտեղ, ինչպիսիք են օրինակ՝ շրջված խաչը կամ հնգանկյունը։

Քրիստոնեության առաջին դարաշրջանում աստվածաբանության մեջ տարածվեց կարծիք, ըստ որի որպես հայտնության գազանի խորհրդանիշ Աստվածաշնչում պատկերված էր Նեռը։

Քանի որ, Սուրբ Հովհաննեսի հայտնությունում ասվում է՝ «Ով միտք ունի, պետք է այդ թիվն համարի գազանինը, հակառակ դեպքում այն մարդկային է» և սա պատճառ հանդիսացավ, որ 666 թիվը փնտրվի հակաքրիստոնեականների շրջանում։

«Գազանի թվի» հետազոտությունների ժամանակ հաճախ սխալմունք է տեղի ունենում՝ թիվը բաժանվում է տասնորդականների և ներկայացվում երեք վեցերի տեսքով, որի հետ էլ նույնացվում է։ Սակայն Հայտնությունը գրելու ժամանակ դեռ չկային տասնորդական թվեր, դրանք առաջացել են միայն մ.թ. VI դարում՝ Հնդկաստանում։

Հունական բնօրինակ հիշատակությունը կազմված էր երեք բառից՝ «վեց հարյուր», «վաթսուն» և «վեց» (χξϛ), որն ինքնին թույլ չէր տալիս թվերն առանձնացնել։ Երկրորդ ամենատարածված սխալն այն է, որ բաժանման ժամանակ «666» թիվը բաժանվում է անվերջ 0.6666.... կոտորակների, հավասար երկու երրորդի։

666 թվի հիշատակումն Աստվածաշնչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչում «666» թիվը հիշատակվում է չորս անգամ։ Դրանցից մեկը հիշատակված է Նոր Կտակարանում, որում քողարկված նշվում է հայտնության հրեշի անունը՝

Հին Կտակարանում «666» թիվը հանդիպում է 3 անգամ . «Ադոնիկամի վեցհարյուր վաթսունվեց որդիները» «Ոսկու մեջ, որն ամեն տարի գալիս էր Սողոմոնին, քաշը կշռում էր վեցհարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի» «Ոսկու կշիռը, որը մի տարի եկել էր Սողոմոնին, եղել էր վեցհարյուր վաթսունվեց ոսկի» Որոշ հեղինակներ վերջին երկու աֆորիզմները, ապոկալիպսիսում հիշատակված, օգտագործում են գազանի նշանը ավելի լավ բացահայտելու համար։

616 թե՞ 666[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի այն կարծիքը[1], որ հնարավոր է առաջին դարերում Հովհաննեսի Հայտնությունը գրելու ժամանակ սխալ է թույլ տրվել, քանի որ հնագույն աղբյուրների շարքում գազանի թիվը նշված է 616 (ΧΙϚ-Խի, Յոտա, թվային դիգամմա) այլ ոչ թե 666 (ΧΞϚ - խի,քսի, թվային դիգամմա)։ Բայց կոնկրետ հաստատել, թե որ տարբերակն է ճիշտ՝ դժվար է։ Հիրենեոս Լիոնացին նաև նշում էր 616-ի տարբերակը, սակայն բացառում էր դրա ճշգրտությունը։ «616» տարբերակը կարող է հիմք հանդիսանալ Ներոնի անվանման կոդավորումը բացահայտելու համար։

Գազանի թիվը քրիստոնեական աստվածաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան կոդավորման թեորեմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում տառերը ժամանակ առ ժամանակ նաև թվեր են նշանակել, այդ պատճառով, թվերը փոխարինելով տառերի կարելի էր ինչ-որ անվանում ստանալ։ Այդպիսի հաշվարկները կոչվում էին իզոպսեֆիա (Կաբալայում՝ հեմատրիա) և մեծ տարածում ունեին։ Օրինակ՝ Պոմպեյում գրություն է պահպանվել՝ Φιλω ης αριθμος φμε - «Ես սիրում եմ նրան, ում համարն (անունն) է 545»։ Այդ պատճառով շատ հետազոտողներ եզրակացնում են, որ 666 թիվն էլ կարող է ինչ-որ նշանակություն ունենալ անվան կամ հասկացողության տեսքով։

Արդյո՞ք հրեշի անվանումը չգիտեր նա, ով ասել էր անվան համարը։ Նախ և առաջ նրան հայտնի է դարձել վանկերը, իսկ հետո անունը բաժանել է տառերի, առաջին հերթին ինքն իր համար է բարձրաձայնել անունը, իսկ հետո տառերը տեղադրելով ասել է համարը, այսինքն այն ինչ տառերով կազմում է վեց հարյուր վաթսուն վեց[2]։

Առաջին աստվածաբանները մեկնաբանել են այս թեման թվագրելով այն մ․թ․ 2-րդ դարում։ Հիրենեոս Լիոնացին իր «Ընդդեմ հերետիկոսության» ստեղծագործում մի քանի անուն է հիշատակել, որոնք թվերով կազմել են 666 համարը։ Դրանք են՝ Եվանտաս, Տիտան (TEITAN), Լատիանացի (LATEINOS)[3]։

Այդ անվանումները հիշատակել է նաև իր աշակերտ՝ Հիպողիտոսը[4]։

Անդրեյ Կեսարացին մի քանի անուններ է հիշատակել ինչպիսիք են՝ Լամպետիս, Տիտան, Լատիննիկ, Բենեդիկտ։ Բացի այս անվանումներից, Անդրեյ Կեսարացին այլ հասարակ անվանումներ էլ է հիշատակել, ինչպիսիք են օրինակ՝ «նիհար ղեկավար» («կակոս օդիգոս»), «հին նախանձ» («պալևասկանոս»), «ճշմարիտ վնասատու» («ալիֆոս վլավերոս»), «անմեղ գառ» («ամնոս ադիկոս»)։ Անդրեյ Կեսարեցին համեմատաբար հասարակ անվանումների մասին այսպես է արտահայտվել՝

Այդ անունները նրանց համար են, ովքեր մերժեցին գայթակղությունը, ում համար փառքն ամոթալի է[5]։
Ներոն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Neron Kesar»

Գերմանացի աստվածաբանները (Բենարի, Հիթսգ, Ռոյս), դեռ XIX դարում առաջ քաշեցին այն հիպոթեզը, ըստ որի 666 թիվը հենց «Ներոն Կեսարի» կոդավորված անունն է (լատ.՝ Neron Kesar):

Ներոնի դարաշրջանում Հռոմեական կայսրության արևելքում թողարկվում էին մետաղադրամներ, որոնց վրա տպագրված էր հին հրեական՝ «נרון קסר», ինչը թարգմանաբար նշանակում էր «կայսր Ներոն» («Neron Kesar»)։ Եթե դիտարկել ոչ թե տառերն այլ դրանց կոդավորված թվերը (համաձայն հին հրեական հեմատրիայի) ապա դրանց թիվը կստացվի 666։ Ի օգուտ այս տեսության խոսվում էր, որ Օքսիրինխի պեղումներից գտնված չափածոյում հաստատվում էր, որ գազանի թիվը համարվում է 616 (հունական գրառումներում որպես՝ «χιϛ»)։ Հիրենեոսը, ինչպես հաստատում է նաև Բենարեի աշակերտը՝ Էնգելսը, նույնպես գիտեր այդ տարբերակի մասին։ Եթե հիմք ընդունենք լատինական ճշգրիտ գրությունը՝ «Nero Caesar»-ը, ապա թվային կոդավորման արդյունքում թիվը կնվազի 50-ով և կստացվի 616, այսինքն Հիրենեոսը վերցրել էր հենց լատինական գրությունը։ Եվ ի դեպ Ուլրիխ Ցվինգլին օգտագործել է այն Աստվածաշունչը թարգմանելիս (Ցյուրիխյան Աստվածաշունչ)[6]։

Դոմիցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում գերմանացի բողոքական աստվածաբան Էտելբերգ Շտաուֆերը վերծանեց «գազանի թիվ»-ը որպես կայսր Դոմիցիանի անուն։ Դոմիցիանի պաշտոնական կոչումը՝ Imperator Caesar Domitianus Augustus Germanicus, հունարեն՝ Αυτοκρατωρ Καισαρ Δομετιανος Σεβαστος Γερμανικος։ Հունական մետաղադրամների վրա դրոշմվում էր կոչման կարճ տարբերակը՝ A. KAI. ΔOMET. ΣEB. ΓE., որի թվերը կոդավորված տարբերակով հավասար էր 666 թվին։

A K A I Δ O M E T Σ E B Γ E Գումար
1 20 1 10 4 70 40 5 300 200 5 2 3 5 666

Շտաուֆերը պնդում է, որ «գազան» կարող է նշանակել միայն Դոմիցիան, որովհետև այն ժամանակաշրջանում, երբ գրվեց Հայտնություն գիրքը կառավարում էր հենց դա[7]։

Նապոլեոն I[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գազանի թվի» մասին մեկ այլ նմուշ կարելի է գտնել դերպցի պրոֆեսոր Հեցելի նամակում[8], որն հասցեագրված էր Միխայիլ Բարկլայ-դը-Տոլին (տպագրվել է Նևզորովի մոտ միայն 1875 թվականին, «Ռուսաստանում ռազմական հոգևորականության կառավարման պատմական ակնարկ», Սանկտ Պետերբուրգ), որտեղ ապացուցվում է, որ Նապոլեոն I-ը համարվում է հենց հայտնության գազանը, քանի որ նրա անվան ֆրանսիական տառերի թվային արժեքը 666 է և որ նա պետք է մահանա 1812 թվականին, երբ կլրանա նրա 42 տարին, հակառակ դեպքում Նեռի թագավորությունը կերկարի 42 ամսով։ Նույն հիշատակումը կա նաև Լ. Ն. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում, որտեղ Պիեռ Բեզուխովը Նապոլեոնի անվան «հաշվարկն» է կատարում։

Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Vicarius Filii Dei[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքական եկեղեցու մի քանի անդամներ գտնում են, որ 666 թիվը կա նաև «Vicarius Filii Dei» անվանման մեջ, որը նրանք ընդունում են որպես՝ «Հռոմի պապի պաշտոնի պաշտոնական անվանում»։ Եթե այդ արտահայտության տառերը ներկայացնել ինչպես հռոմեական թվերը (այն տառերը որոնք չեն եղել անտիկ շրջանի լատիներենում, օրինակ U տառը, կփոխադարձվի որպես V) ապա կստացվի հետևյալ տեսքը՝

V . . . . . 5 I . . . . . 1 C . . . .100 A . . . . . 0 R . . . . . 0 U . . . . . 5 S . . . . . 0 I . . . . . 1

F . . . . . 0 I . . . . . 1 L . . . . . 50 I . . . . . 1 I . . . . . 1

D . . . . 500 E . . . . . 0 I . . . . . 1


112 + 53 + 501 = 666

Որոշ աստվածաբանների համոզմամբ «Vicarius Filii Dei» արտահայտությունը գրվել է պապական տիարայում։ Նրանց կարծիքով, շատ տվյալներ են հաստատում որ «Vicarius Filii Dei» արտահայտությունը մինչև 20-րդ դարի կեսերը Հռոմի պապի պաշտոնական տիտղոսն էր, այս արտահայտությունն օգտագործվել է նաև միջնադարյան «Donatio Constantini» կեղծարարությունում և օգտագործվել է հենց կաթոլիկ եկեղեցում որպես ապացույց իր տիեզերական գերազանցության[9]։

Որոշ աստվածաբաններ այս տեսությունը սխալմունք են համարում։ Նրանց կարծիքով, տիարաների ինչ-որ գրավոր ապացույց գոյություն չունի, «Vicarius Filii Dei» արտահայտությունը բացակայում է Հռոմի Պապի տիտղոսում։ Միջնադարյան «Donatio Constantini» կեղծարարությունում այս արտահայտությունը կիրառվում է Պետրոս առաքյալի նկատմամբ[9][10]։ Կաթոլիկ աղբյուրները բացառում են նմանատիպ տիտղոսի և տիարայի մակագիր գոյությունը[11]։ Որոշ աստվածաբաններ կաթոլիկների հետ բանավեճում խուսափում են այս «փաստն» օգտագործելուց։

Latinus Rex Sacerdos և այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի դրանից, 666 թիվը գտնվել է նաև «Latinus Rex Sacerdos» տիտղոսի թվերի գումարը հաշվարկելիս, որը մի շարք բողոքական աստվածաբաններ դիտարկել են որպես պապական կողմից ընդունված տիտղոս[12]

L . . . . . 50 A . . . . . 0 T . . . . . 0 I . . . . . 1 N . . . . . 0 U . . . . . 5 S . . . . . 0

R . . . . . 0 E . . . . . 0 X . . . . . 10

S . . . . . 0 A . . . . . 0 C . . . . 100 E . . . . . 0 R . . . . . 0 D . . . . 500 O . . . . . 0 S . . . . . 0


56 + 10 + 600 = 666

Ընթերցելու տարբերակներ եղել են նաև հին հունարենից և հին եբրայերեն[13]՝

Հին հունարեն — ΛΑΤΕΙΝΟΣ (լատիներեն)

Λ . . . . . . . . 30 Α . . . . . . . . 1 Τ . . . . . . . 300 Ε . . . . . . . . 5 Ι . . . . . . . . 10 Ν . . . . . . . . 50 Ο . . . . . . . . 70 Σ . . . . . . . 200


Գումար = 666

Եբրայերեն — רומיית (Romiith, հռոմեական)

200.. . . . . .ר ו. . . . . . . . 6 מ. . . . . . . 40 י. . . . . . . . 10 י. . . . . . . . 10 ת. . . . . . . 400


Գումար = 666

Հունարեն — EKKΛHΣIA ITAΛIKA (Իտալիայի եկեղեցի)

E . . . . . 5 K . . . . . 20 K . . . . . 20 Λ . . . . . 30 H . . . . . 8 Σ . . . . 200 I . . . . . 10 A . . . . . 1


Գումար = 294

I . . . . . 10 T . . . . 300 A . . . . . 1 Λ . . . . . 30 I . . . . . 10 K . . . . . 20 A . . . . . 1


Գումար = 372

Ընդհանուր գումար՝ 294 + 372 = 666

Իսրայելի արքա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաբանության պրոֆեսոր Ա. Վ. Կուրաևը մեկնաբանում է այսպես՝

Ինչ վերաբերում է «գազանի թվի» մեկնաբանություններին ապա «երեք վեցնյակի» վերաբերյալ ամենահավաստի տեղեկատվությունը թողել է Հովհաննես առաքյալը մեկնաբանելով այն որպես՝ «Իսրայելի արքա», իսկ 666-ը «հա-մելեհ - լե-իսրաել» (եբր.՝ המלך לישראל) բառակապակցության թվային արժեքն է։ Հովհաննես առաքյալը չի վերծանել այդ թիվը, որպեսզի հրեաները չխուսափեն ավետարանը քարոզելուց։ Քրիստոնյաներին պետք չէ ինքնուրույն գուշակել Նեռը եկել է, թե ոչ, դրել է նա իր նշանը, թե ոչ։ Հակաքրիստոսին կարիք չկա փնտրելու՝ նա ինքն իրեն ի ցույց կդնի աշխարհին։ Նա կնդունի այն ինչից հրաժարվեց Քրիստոսը՝ երկրային իշխանությունից։ Այնպես որ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հեռուստացույց դիտել։ Այնտեղ ուղիղ եթերով կցուցադրվի նաև Երուսաղեմի Սողոմոնի տաճարի վերականգնումը, և նոր թագավորի գահին բարձրանալը, որը կպահանջի ոչ միայն հավատարմություն, այլ նաև կրոնական ծառայություն նրան[14]։
Տառ Ընթերցում Թվային
արժեք
ה Հա 5
מ Մե 40
ל Լե 30
ך Հ 20
ל Լե 30
י Ի 10
ש Ս 300
ר Ռա 200
א Է 1
ל Լ 30

Գազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարկավագ Անդրեյ Կուրաևը գրում է[15]՝

Ի դեպ, եթե ինքնին «գազան» բառը հունարենից θηριον գրի առնենք եբրայերեն և հաշվենք այդ տառերի թվային արժեքի գումարն ապա կստանանք 666 (տավ = 400, ռեշ = 200, յոդ = 10, վավ = 6, նուն = 50)։

Այլ մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն գազանի թվի սիմվոլիկ մեկնաբանություններ։ Շատ հաճախ այդ մեկնաբանություններն առաջ է քաշել Հիրենեոս Լիոնացին։ Դրանցից մեկը հետևյալն է։ Հիրենեոսը ենթադրում էր, որ աշխարհը որը ստեղծվել էր 6 օրում պետք է գոյություն ունենար 6000 տարի։ Համապատասխանաբար գազանի թիվը, կազմված է «վեց անգամ հարյուրից, վեց անգամ տասից և մեկ անգամ վեցից» (666=6*100+6*10+6*1), Հիրենեոսի կարծիքով, սա խորհրդանշում է այն, որ հակաքրիստոսը ինքն իր մեջ վերականգնում է ուխտադրժությունը, աշխարհի 6000 տարվա գոյության ընթացքում։

Որովհետև պիտի նշվի ճակատին և աջ ձեռքին, որ որևէ մեկը կարող է գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ունի նշանը գազանի անունով կամ համարն իր անունով, և նրա թիվը վեց հարյուր վաթսուն վեց (Ղուկ.13: 15-18), այսինքն վեց անգամ հարյուր, վեց անգամ տաս, և մեկ վեց, որպեսզի վերականգնի ամբողջ ուխտադրժությունը 6000 տարվա ընթացքում։

Քանզի քանի օրում է ստեղծվել այս աշխարհը։ Այնքան հազար տարի պետք է այն գոյատևի։ Եվ այդ պատճառով Ծննդոց գիրքն ասում է՝ «Այդպես ամբողջացան երկինքը, երկիրը և նրանց ամբողջ զորքը։ Յոթերորդ օրը Աստված ամբողջացրեց իր արած աշխատանքը և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ Իր արած ողջ աշխատանքից» (Ծն.2: 1-2): Եվ հենց այստեղ է խոսվում անցյալի և ապագայի մասին։ Քանզի Տիրոջ օրը հազար տարի է, և ինչպես վեց օր արարչագործությունը եղավ, ակնհայտ է, որ այն կավարտվի վեցհազարերորդ տարում[16]։

Հիրենեոսի մեկ այլ մեկնաբանությամբ, գազանի թիվը կապվում է ջրհեղեղի ժամանակ Նոյի տարիքի (ով այդ ժամանակ 600 տարեկան էր) և Նաբուգոդոնոսորի քարե արձանի (60 արմունկ բարձրությամբ և 6 արմունկ լայնությամբ) չափսերի հետ։ Թվերի գումարը հավասար էր գազանի թվին (600+60+6=666)։

Եվ այդ պատճառով գալիք գազանը վերականգնած կլինի ողջ կեղծավորությունն ու նենգությունը, որպեսզի ողջ աստվածաուրաց հզորությունը կուտավկված և փակված վառվեր իր ներսի կրակե վառարանում։ Եվ ի դեպ նրա անունը կլինի 666 թիվը, որովհետև նա իր մեջ վերականգնում է չարի ամբողջ խառնուրդը, որը կուտավկվել էր ջրհեղեղից առաջ և հրեշտակային ուխտադրժությունից հետո։ Քանզի Նոյը 600 տարեկան էր, երբ ջրհեղեղհը ծածկեց երկիրը, որպեսզի ոչնչացներ Նոյի ժամանակներում գոյություն ունեցող կուռքերին և դրանց երկրպագող սերունդը։ Եվ նա (հակաքրիստոսը) կվերականգնի ջրհեղեղից ոչնչացված կուռքերն, սպանված մարգարեներին ու վառված արդարներին։ Քանզի Նաբուգոդոնոսորի արձանն ուներ 60 արմունկ բարձրություն, և վեց արմունկ լայնություն, նրա պատճառով Անանիան, Ազարիան և Միխաելը, ովքեր չէին երկրպագում նրան, նետվեցին կրակի վառարանի մեջ, իրենց խիզախության միջոցով մարգարեաբար ցույց տալով, որ արդարների հրկիզումը վերջանում է։ Քանզի ամեն բան նշանավորում էին նրա գալուստը և խորհրդանշում, որ բոլոր մարդիկ պետք է խոնարհվեին իր առջև։ Եվ այսպես, ջրհեղեղի ժամանակ, որը տեղի էր ունեցել աստվածաուրացության արդյունքում, Նոյը 600 տարեկան էր, և արձանի չափսերի, որոնց պատճառով արդարները նետվել էին այրվող վառարանի մեջ, նշանակում էին նրա անվան թիվը ում մեջ վերականգնվում է ամբողջ վեց հազար տարվա ուրացությունը՝ սուտը, մեղսագործությունը, կեղծ մարգարեությունը, ինչի պատճառով էլ (երկրի վրա) հրե ջրհեղեղ կլինի[17]։

Համաձայն Հիրենեոսի մեկ այլ ենթադրության հարյուրի, տասականի և միավորի քանակությունը գազանի թվի մեջ՝ որպես վերականգնողական խորհրդանիշ, եղել է ի սկզբանե, կա և կլինի նաև ամենավերջում։

...գազանի թիվը համաձայն հունական տառերի հաշվարկի, իր մեջ պարունակում է վեց հարյուր վաթսուն վեց, այսինքն նույնքան տասնյակ, ինչքան հայրուրավոր և նույնքան հարյուրավոր ինչքան որ միավոր, քանզի «վեց»-ի նույնատիպ կրկնությունը մատնանշում է ամբողջ աստվածաուրացությունը (հակաքրիստոս), որը եղել է ի սկզբանե, կա և կլինի նաև վերջում[18]։

Գազանի թվի վերծանման խնդիրը Միջնադարում տեղ է գտել նաև կաթոլիկ եկեղեցում։ Բեդա Պատվելի և Ալբերտ Մեծի կարծիքով, 666 թիվը, եռակի անգամ խորհրդանշում է արարումն առանց շաբաթվա և աշխարհն առանց Արարչի, ինչը և նշանակում է եռակի և վերջնական անգամ Աստծու մերժումը[19]։

Բողոքականության Ռեֆորմացիայի ժամանակ տարածվեց կարծիք, ըստ որի գազանի թիվը կապվում էր պապական իշխանության հետ։ Ժամանակակից բողոքական աստվածաբանները հավատարիմ են սիմվոլիկության մեկնաբանմանը։ Ըստ ռեֆորմատական աստվածաբանության, գազանի թիվը անկատարության խորհրդանիշ է, քանի որ վեց հարյուր վաթսուն վեց թիվը ցույց է տալիս «իր անկատարությունը համեմատաբար աստվածային յոթ թվի հետ»[20]։

Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր Ալեքսեյ Օսիպովը համարում է, որ 666 թվի հասկացությունն ունի հետևյալ մեկնաբանությունը՝ Սողոմոն արքայի մոտ տարեկան 666 տաղանդ էր գալիս (հրեական տաղանդը կշռում էր 44.8 կգ) ոսկի (2Պար. 9:13, 3Թագ. 10:14), այսինքն մոտավորապես 30 տոննա ոսկի։ Քանի որ, չնայած ներկայիս քրիստոնեության տարածմանը, առաջին քրիստոնեական տեքստերը գրվել են հիմնականում հրեաների կողմից և հրեական միջավայրում, այդ պատճառով այս այլաբանությունը նրանց կողմից ընդունվում էր տառացիորեն, որպես իշխանության ցուցում, հարստություն, փառք և այլ երկրային բաներ։ Այսպիսով, Ա. Ի. Օսիպովի կարծիքով, «տվյալ թվանշանն ըստ էության համարվում է մամոնների աստվածաշնչյան խորհրդանիշ՝ երկրային առատության թագավորությունը, փառքը և հզորությունը», որպես հետևություն «սա բացարձակ նյութապաշտություն է և կդառնա հակաքրիստոսի «անունը» որպես նրա մեծագույն գաղափարախոս»։

Չնայած այս ամենի Օսիպովը նշում է, որ՝ «այս ամենից բացի վախը վեց հարյուր վաթսուն վեց թվից քրիստոնյայի սնահավատության նշան է»։

Յոթերորդ օրվա ադվենտիստները հավատում են, որ «գազանի թիվը» (ոչ 666 թիվը) վերաբերվում է ապագային, օրենքով կիրակի օրվա երկրպագությանը[21][22]։

Եհովայի վկաների կարծիքով, «յոթ թիվն Աստծու տեսանկյունից խորհրդանշում է ավարտվածի լրիվությունը»։ Հետևաբար, երեք անգամ կրկնվող վեցը վառ կերպով ընդգծում է անկատարությունը[23]։

Եհովայի խոսքերով, այդ «թիվը մարդկային է», այլ ոչ թե հոգևոր էակի թվանշան և դա հաստատում է, որ գազանը՝ երկրային է խորհրդանշում է մարդկային կառավարությունը։ Վեց թիվը չի հասնում յոթի, և այդ պատճառով 666՝ «եռակի» վեցնյակը՝ հարմար անվանում է համաշխարհային հսկա համակարգի համար, որը շատ հեռու է Աստծու աչքին կատարյալ երևալու համար։ Համաշխարհային քաղաքական գազանն իրականացնում է գերագույն իշխանությունը, կրելով 666 թիվ անվանումը և մեծ քաղաքականության, համաշխարհային կրոնի և խոշոր կապիտալի օգնությամբ ճնշում է մարդկանց ու հետապնդում Աստծո ժողովրդին։

Նրանք նշում են, որ Դանիել մարգարեի գրքում «տարբեր գազանների փոխարեն ներկայացված էին մարդիկ որոնք փոխարինել էին մարդկային թագավորությունները կամ կայսրությունները» և այդ ամենից հետևություն էին անում, որ «գազանի հավաքական կերպարը Հայտնություն 13:1-ից էր և երկրորդ՝ խորհրդանշում է համաշխարհային քաղաքական համակարգը, որն իշխանություն է տալիս և որը կառավարում է Սատանան»։ Եհովայի վկաների կարծիքով՝ ««մարդկային թիվ» արտահայտությունը ցույց է տալիս, որ գազանը մարդկային և ոչ թե դիվաբանական ծագում ունի» և որից եզրակացություն է արվում, որ գազանն «արտացոլում է մարդկային թերությունները, որոնք մեղքի ու անկատարության հետևանք են»։

Գազանի թվի սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

666 թիվը, համարվելով «գազանի թիվ», օգտագործվում է հատկապես սատանիզմին երանգներ հաղորդելու համար։ Հաճախ երաժիշտներն են օգտագործում 666 թիվը։

Գազանի թիվը կենցաղային սնահավատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԴ քաղաքացու անձնագրի էջերի համարների ձևակերպման տարրը, որտեղ ոմանք տեսնում են[24] 666 թիվը
  • 1998 թվականին Վորոնցովի Ժիվոնաչալնի Երրորդության տաճարի հավատացյալների խնդրանքով մոսկովյան ավտոբուսի երթուղին, որն անցնում էր տաճարի կողքով, 666 համարից փոխարինվեց 616-ի (այսինքն Գազանի թվի մեկ տարբերակից փոխարինվեց մեկ այլի)[25]։ 666 համարը որպես երթուղայինի համար այլևս չօգտագործվեց։
  • 1999 թվականին Նիլովա անապատ ուղևորվող ուխտավորների խնդրանքով, ուղևորափոխադրող գնացքի (Մոսկվա - Օստաշկվո) համարը 666-ից փոխարինվեց 604-ի[26]։
  • 2000 թվականին կրոնական մոտիվներից ելնելով ուղևորափոխադրող գնացքի (Լուգանսկ - Սիմֆերոպոլ) համարը 666-ից փոխարինվեց 242-ի[27]։
  • Ռուսաստանի պետական դումայի 2007 թվականի ընտրություններում Իրկուտսկի մարզային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է ստեղծել թիվ 666 ընտրական տեղամաս՝ վկայակոչելով այն տհաճությունները, որոնք տեղի են ունեցել 2003 թվականի ընտրությունների ժամանակ նման համարով տեղամասում[28][29]։
  • 2017 թվականին Finnair ավիաընկերությունը որոշում ընդունեց չեղարկել 666 համարի թռիչքը[30]։
Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ լրատվամիջոցների պնդմամբ 666 թվի հանդեպ վախն ունի գիտանման անվանում՝ «Հեքսակոսիոիհեքսեկոնտահեքսաֆոբիա»[31], քանի որ հունարեն «վեց հարյուր վաթսուն վեցը» հունարեն գրվում է որպես՝ ἑξακόσιοι ἑξήκοντα ἕξ:

Այդ հիվանդության նոպայի առաջին տեսարանը ցուցադրվել է մուլտսերիալ Ֆուտուրամայի «The Honking» դրվագում։ Այդ ժամանակ Բենդերը վախեցավ և հայելում արտացոլանքը պատկերվեց «0101100101»թվերով (10100110102 = 66610):

2006 թվական, հունիսի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6, 2006 թվական կամ 06.06.06՝ ամսաթիվը հայտնիություն է ստացել ի շնորհիվ այն բանի, որ գրվել է «օր/ամիս/տարի» ֆորմատով՝ «6/6/06», որը գազանի թվի հետ ընդհանրություններ ունի։

Օրվա հետ կապված իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջոն Մուրի թրիլեր ժանրի «Օմեն 666» ֆիլմի պրեմիերային («Օմեն» (1976) վերաթողարկումը, պատմում է Նեռի ծնունդի մասին)։ Ընկերությունն այս ֆիլմի գովազդների ժամանակ, հատուկ ուշադրություն է դարձրել, որ ֆիլմը բաց թողնվի «6-րդ տարվա, 6-րդ ամսվա, 6-րդ օրը»։ Ֆիլմի հեղինակների նման գործողությունները դժգոհություններ են առաջացրել տարբեր կրոնական հակվածություն ունեցող խմբերի կողմից։
  • Նիդերլանդներում քրիստոնյա ավետարանչականների համաշխարհային կազմակերպությունը բոլոր հավատացյալներին հրավիրեց շուրջօրյա աղոթքի, որպեսզի «չար ուժերին չթողնեն հաղթանակ տանել»[32]։
  • 06.06.06 ամսաթվից օգտվեց նաև ԱՄՆ-ում պաշտոնական գրանցում ունեցող Սատանայի եկեղեցին և տարբեր երկրների սատանիստական կազմակերպությունները, նշելով հիմնադրման քառասուներորդ տարեդարձը։ Ընդ որում Սատանայի եկեղեցու գերագույն քահանա Փիթեր Գիլմորը նշեց, որ իր կազմակերպության անդամների համար ամսաթիվն ինքնին ոչ մի խորհրդանշական նշանակություն չունի և 2006 թվականի հունիսի 6-ի պաշտոնական տոնակատարությունները նշվել են միայն նրա համար, որպեսզի «ծաղրի ենթարկվեն նախապաշարմունքները»[33]։
  • Սինգապուրում 2006 թվականի հունիսի 6-ին սովորականից երեք անգամ ավելի շատ են ամուսնություններ գրանցվել[34], այն դեպքում, երբ Չինաստանում և այլ արևելյան երկրներում 6 թիվը երջանիկ թիվ է համարվում։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պտուտախաղ» մոլեխաղի բոլոր թվերի գումարը 0-ից 36 հավասար է 666-ի։

1999 թվականին Հյուսիսային Իռլանդիայում բողոքական ֆունդամենտալիստ Իան Փեյսլին հաստատեց, որ №666 նստատեղը Եվրոպական խորհրդարանում «պահված է հակաքրիստոսի համար»[35]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Булгаков С. Н Апокалипсис Иоанна. — Directmedia, 2014-07-15. — 356 с. — ISBN 978-5-4475-0114-3
  2. Преподобный Ефрем Сирин. Цитата по Юрий Максимов. Богословский ответ на «Письмо епископа Диомида»
  3. Ириней Лионский. Против ересей, XXX 3
  4. Ипполит Римский. О Христе и Антихристе. 50
  5. Андрей Кесарийский. Толкование на Откровение…, 38
  6. Энгельс Ф. К истории первоначального христианства, гл. 3.
  7. E. Stauffer. 666 // Coniectanea Neotestamentica XI: In honorem Antonii Fridrichsen sexagenarii. — Lund; Kopenhamn: C. W. K. Gleerup, 1947. — Pp. 237—244.
  8. Письмо профессора Гецеля к Барклаю-де-Толли в сборнике Барклай-де-Толли "Изображение военных действий 1812 года. —— СПБ.: 1912.
  9. 9,0 9,1 «Константинов дар(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Vicarius Filii Dei & «666» Debunked». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. «P. Madrid. Pope Fiction». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  12. Э. Франк «Обвинение. Обвинение. Обвинение»
  13. Опарин А. А., Молчанов С. Б. Но как было во дни Ноя…
  14. ««Число зверя»: Одна из тайн Апокалипсиса раскрыта?». «Аргументы и факты». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  15. Лишает ли компьютер свободы.
  16. Против ересей. Книга 5. Глава XXVIII
  17. Против ересей. Книга 5. Глава XXIX
  18. Против ересей. Книга 5. Глава XXX
  19. Ключ к пониманию Св. Писания. «Жизнь с Богом», Брюссель 1982, стр. 440.
  20. Новая Женевская учебная Библия. 1998. С. 1733
  21. Seventh-day Adventists Believe (2nd ed). — Ministerial Association, General Conference of Seventh-day Adventists, 2005.
  22. Advent Review, Vol. I, No. 2, August, 1850.
  23. Откровение: его грандиозный апогей близок! — N.Y.: Watchtower, 2007. — C. 196—197
  24. Числом 666 помечены все россияне
  25. С христианской точки зрения: Транскрипт программы Радио «Свобода»; см. также страницу Храма Троицы Живоначальной
  26. А.Вульфов. Заповедная железная дорога Արխիվացված 2013-12-19 Wayback Machine // Наука и жизнь, 2001, № 12.
  27. По просьбам верующих «сатанинский» 666-й поезд «Луганск — Симферополь» перенумерован в 242-й(չաշխատող հղում)
  28. Борис Клин, Андрей Красиков (Иркутск), Татьяна Витебская. В избиркоме начали борьбу с дьяволом // Известия. Ру, 9.10.07.
  29. Lenta.RU — Иркутский избирком сменил номер участку 666
  30. «"Адский" рейс 666 прекратил своё существование в пятницу, 13». Life.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  31. «Благовест-Инфо. Голландские евангелисты встретили «день 666» 24-часовым молитвенным марафоном. Агентство религиозной информации». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  32. Портал-Credo.Ru — Голландия: христиане-евангелисты собираются 6 июня молиться круглые сутки, «чтобы не дать восторжествовать силам зла»
  33. 616 vs. 666: Which Is the Real Number of the Beast?(անգլ.)
  34. Время новостей: № 98, 07 июня 2006
  35. The Vacant Seat Number 666 in the European Parliament

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Булгаков С. Апокалипсис Иоанна. — М.: Отрада и утешение, 1991. — С.190-220.
  • Воробьевский Ю. Ю. Путь к Апокалипсису: Стук в Золотые врата. — Москва, 1999.
  • Архиепископ Виктор (Пивоваров) Апокалипсис и наше время.
  • Дулуман Е. К. 666 как число Апокалипсического зверя
  • Книга об антихристе. Митр. Рязанский Стефан Яворский (1658−1722)
  • Куклев В. Зверя, число — 666 // Энциклопедия символов, знаков, эмблем / Сост. В. Андреева и др. — М.: Астрель, МИФ, АСТ, 2001. — С.194.
  • Польский М. Число зверя // «Святая земля». — 1938. — № 1. — C.11-17.
  • Романчук Л. «666» — число Зверя, человека или… Чужого? // «Порог». — 2002. — № 11. — С.11-13.
  • Романчук Л. Символика числа 666 // Романчук Л., Щитов Дм. Демонизм. Зверь Апокалипсиса: литературные мифы, версии, реалии. — Москва: Мэйлер, 2012. — С.211-216.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]